Միջազգային 

Միխեիլ Սաակաշվիլիին զրկել են նախագահական անձնագրից

analitik.am

Վրաստանի նախկիննախագահ Միխեիլ Սաակաշվիլիինզրկել են նախագահական անձնագրից: Այս մասին Սաակաշվիլին լրագրողներին այսօր հայտնել է Ստրասբուրգում:

«Ավիաընկերությունում իմացա, որիմ նախագահական անձնագիրըչեղյալ է համարվել, չնայած այն բանին, որ այն ինձ օրենքով հասնում է մինչեւ կյանքիս վերջը», -ասել է նա:

Սաակաշվիլին եւ Վրաստանի ներկայիս Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դեկտեմբերի 18-ին ներկա են եղել Եվրամիությունում եւ Եվրախորհրդարանում Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի վավերացման քվեարկությանը:

Սաակաշվիլին Ստրասբուրգ է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով: Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականի նոյեմբերին, երկրի գործող Նախագահ Մարգվելաշվիլիի երդմնակալությունից անմիջապես հետո, եւ այդ ժամանակվանից հետո չի վերադարձել հայրենիք:

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահին հեռակա մեղադրանքներ է ներկայացրել չորս քրեական գործերով. անձնական կարիքների համար պետական միջոցների վատնում, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին 2005 թվականին ծեծի ենթարկելու, 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության:

Ներկայում Սաակաշվիլի նկատմամբ Վրաստանում  որոնում է հայտարարված: Բացի այդ, Վրաստանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլին դիմել է Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային որոնում հայտարարելու հարցով:

Նույն շարքից