Միջազգային 

Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի հետ ստրատեգիական համագործակցության պայմանագրից

analitik.am

Ինչպես տեղեկացնում է  INTERFAX.RU գործակալությունը, Ստրասբուրգում Եվրամիություն-Վրաստան ասոցացման պայմանգրի ստորագրման հետ զուգընթաց ընդունվել է լրացուցիչ բանաձեւ, որով ճանաչվում է Վրաստանի տերտորյալ ամբողջականությունը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը <օկուպացրել> Աբղազիայի ու Հյուսիսային Օսեթիայի տարածքները:

 

Բանաձեւը ընդունվել է 491 կողմ, 84 դեմ ու 63 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, իսկ իրենց ելույթներում եվրապատգամավորները դատապարտել են Ռուսաստան-Աբխազիա ստրատեգիական համագործակցության պայմանագիրն ու կոչ արել, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի դրանից:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան ստորագրել էին նոր ստրատեգիական համագործակցության ու դաշնակցային պայմանագիր:

 

 

Նույն շարքից