Միջազգային 

Օբաման ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, թե ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որը ճանապարհ է բացում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, տեղեկացնում է BBC-ին:


Ընդսմին, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի նախագահն առայժմ չի պլանավորում անհապաղ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:


ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ նախագահի մոտ կասկածներ են առաջացել առ այն՝ արդյոք այդ միջոցը  համապատասխանում Է պատժամիջոցների հարցում ԵՄ-ի հետ համաձայնեցված գործողությունների իր քաղաքականությանը:


Ինչպես ասված է Օբամայի հայտարարության մեջ, Վաշինգտոնը Եվրոպայում իր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին կաշխատի հստակեցնել պատժամիջոցները ի պատասխան Ռուսաստանի գործողությունների եւ Ուկրաինայում իրադրության հետագա զարգացման:


Օբամայի կողմից ստորագրված օրենքը նախագահին պարտավորեցնում է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ: Այն նաեւ նախագահին լիազորում է չեղարկել պատժամիջոցները, եթե դա համապատսխանում է ազգային անվտանգության շահերին:


«Մենք առաջվա պես պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցներն այն դեպքում, եթե Ռուսաստանն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ:

Նույն շարքից