Միջազգային 

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի խստացրել. Ֆրանսուա Օլանդ

analitik.am

Եվրոպական Միության առաջնորդները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների որոշում չեն ընդունել, իսկ գործող պատժամիջոցների մեղմացումը կախված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Նոր պատժամիջոցներ չեն սահմանվել, քանի որ դրանք չպետք է լինեին: Պատժամիջոցների հետագա մեղմացումը կախված է լինելու մեր գրանցած առաջընթացից»,- հայտարարել է Օլանդը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ նշել է, որ պատժամիջոցները սահմանվել էին որոշակի պատճառներով և կվերանան, երբ այդ պատճառները վերանան:

Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը լուրջ մտահոգությունների պատճառ է:

«ԵՄ-ն շարունակում է Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական միացումը չճանաչելուն ուղղված քաղաքականությունը: ԵՄ-ն պահպանում է ուղեգիծը, իսկ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հետագա քայլերը ձեռնարկել»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից