Միջազգային 

Եվրոպան Վրաստանի հետ միասին ավելի պաշտպանված է. Մարգվելաշվիլի

analitik.am

Վրաստանի հետ միասին Եվրոպան ավելի պաշտպանված և զարգացած շրջան է, հայտարարել է երկրի ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին Ստրասբուրգում՝ երեկ Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո, գրում է newsgeorgia.ru-ն։

«Ես ցանկանում եմ շնորհավորել իմ եվրոպացի գործընկերներին, եվրոպացիներին՝ այս որոշման կապակցությամբ, քանի որ ես հավատում եմ, որ Եվրոպան Վրաստանի հետ միասին առավել պաշտպանված, առավել զարգացած շրջան է՝ մեծ հեռանկարներով»,- նշել է Մարգվելաշվիլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, ով ուղեկցել է նախագահին Ստրասբուրգում, ընդգծել է, որ եվրաինտեգրումը Վրաստանի կայունության երաշխիքը կդառնա։

«Ասոցացման համաձայնագիրը մեր եվրոպականացման պլանն է, դա կլինի կայունության, անվտանգության և զարգացման նախանշան և կնպաստի բազմաթիվ բարեփոխումների բոլոր ուղղություններով։ Մեր խնդիրն է՝ առավելագույն արդյունավետությամբ օգտվել այդ հնարավորությունից»,- հայտարարել է Բերուչաշվիլին։

Նույն շարքից