Տնտեսություն 

Մոսկվան հետաքրքրված է Նիկարագուայի ջրանցքի շինարարությամբ

analitik.am

Նիկարագուայի կառավարչական հանձնաժողովի հաստատել է նախագիծը, որի համաձայն նախատեսվում է ջրանցք կառուցել, որը  կապելու է  Ատլանտյան և  Խաղաղ օվկիանոսները՝   դառնալով Պանամա ջրանցքի լուրջ մրցակիցը: Ինչպես հայտնում է Newsru.com-ը՝ վկայակոչելով Reuters  գործակալությանը, ջրանցքի  շինարարությունը կարժենա 40 մլրդ դոլար:

 

Ջրանցքի  երկարությունը 278 կմ է լինելու, իսկ լայնությունը կկազմի 520 մետր: Ջրանցքի մաս է կազմելու նաև Նիկարագուա լիճը, որն ամենամեծն է Կենտրոնական Ամերիկայում:

 

Շինարարությունը նախատեսված է  սկսել այս տարվա դեկտեմբերին, և նախատեսված է այն ավարտել  2020 թ.-ին:  

 Ըստ նախագծի, բացի երկու ջրային ճանապարհներներից,  Նիկարագուայի երկու ափերը կմիացնի  նավթամուղը և վերգետնյա կամունիկացիները: Բացի այդ, նախատեսվում է կառուցել երկու նավահանգիստ՝  խոշոր նավերին սպասարկելու համար, մեծ անոթների, երկու օդանավակայան  և նույն թվով ազատ առևտրի գոտիներ:

 

 

Այս  նախագծով Մոսկվայի հետաքրքրությունները հաստատեց  ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:  Նիկարագուայի ներդրումային խթանման գործակալության Գլխավոր տնօրենը  հաստատեց, որ  շինարարության մեջ  ներգրավված են լինելու Ռուսաստանը,  Ասիան  և  Լատինական Ամերիկայում:

 

Ենթադրվում է, որ շինարարության մեջ  հիմնական ներդրողը կլինի Չինաստանը:

Նույն շարքից