Միջազգային 

Չեմ պատրաստվում Ստրասբուրգում գաղտնի հանդիպումներ ունենալ. Սաակաշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հայտարարել է, որ չի պատրաստվում Ստրասբուրգում գաղտնի հանդիպումներ ունենալ երկրի ներկայիս ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, փոխանցում է newsgeorgia.ru-ն։

«Ես չկարողացա շնորհավորել վրացական պատվիրակությանը, քանի որ տանը նրանց սպասում է խանդոտ խորթ մայրը կամ խորթ հայրը, քանի որ նրանք շատ խնդիրներ կունենան։ Նրանց ուշադիր հետևում են, այնպես որ ես չեմ ցանկանում որևէ մեկին անհարմար դրության մեջ դնել։ Ոչ մի գաղտնի հանդիպում Մարգվելաշվիլիի հետ չի լինի»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Հիշեցնենք, որ երեկ Մարգվելաշվիլին և Սաակաշվիլին ներկա են եղել ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի վավերացմանը Եվրախորհրդարանում։ Նախկին նախագահին Ստրասբուրգ էր հրավիրել Եվրոպական ազգային կուսակցությունը։

Նույն շարքից