Միջազգային 

Վրաստանի նպատակը ԵՄ-ին անդամակցելն է, և հուսով եմ, որ դա տեղի կունենա. Մարգվելաշվիլի

analitik.am

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի քաղաքական ու պատմական նպատակը Եվրամիությանն անդամակցելն է և վստահություն է հայտնել, որ դրանով բոլոր գործընթացները կավարտվեն:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նա ասել է, որ ավելի վաղ, ստորագրելով համագործակցության մասին համաձայնագիրը, իրենք հաստատել էին, որ Եվրոպական գործընկերության ապագան հիմնված է ժողովուրդների՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում իրենց դիրքերն ամրագրելու վրա:

 

«Երբ Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան ստորագրեցին այս համաձայնագիրը, մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք միանալու Եվրամիության մեծ ընտանիքին: Վրաստանի քաղաքական ու պատմական նպատակն է դառնալ Եվրամիության անդամ, և ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: 

Նույն շարքից