Միջազգային 

Պուտինի հետ հանդիպումը հնարավոր է. Վրաստանի ներկայացուցիչ

analitik.am

Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր է, սակայն անհրաժեշտ է լրջորեն քննարկել հանդիպման մանրամասները:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը:

 

Աբաշիձեի խոսքերով՝ նախ և առաջ պետք է համաձայնեցնել հանդիպման տեղն ու ժամանակը, ինչպես նաև քննարկման թեմաները:

 

«Հաստատում եմ նման հանդիպման հնարավորությունը և ցանկանում եմ ընդգծել, որ անհրաժեշտ է լուրջ և մանրամասն պատրաստվածություն: Մասնավորապես պետք է համաձայնեցվի հանդիպման տեղն ու թեմաները: Հանդիպման նպատակը պետք է լինի ռեալ արդյունքներ գրանցելը: Հանդիպումների թիրախում պետք  է լինի այդ խնդիրների  փուլային լուծումը»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:

 

Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ ռուսական իշխանություններն ուրախ կլինեն Մոսկվայում ընդունել Վրաստանի ներկայացուցիչներին:

Նույն շարքից