Միջազգային 

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան կոչ է արել դատարանի առաջ կանգնեցնել Հյուսիսային Կորեային

analitik.am

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան քննադատել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքի խախտումները։ 116 պետություն կողմ է քվեարկել համապատասխան որոշմանը, 20-ը դեմ են հանդես եկել, ևս 52-ը ձեռնպահ է մնացել, փոխանցում է Deutsche Welle-ն։

Իր փաստաթղթում համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում Հյուսիսային Կորեայի իշխանություններին կանգնեցնել Հաագայի Միջազգային քրեական դատարանի առաջ։ Սակայն որոշումը, որը պահանջում է նպատակաուղղված պատժամիջոցներ Փհենյանում բարձրաստիճան ղեկավարների դեմ, պարտադիր չէ կատարման համար։

Միևնույն ժամանակ հայտնի չէ, կհետևի արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրը Գերագույն ասամբլեայի փաստաթղթի կոչերին։

Նույն շարքից