Միջազգային 

ԼՂՀ-ն չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո. Բելառոսւի ԱԳՆ

analitik.am

Արդեն հայտնել ենք, որ Բելառուսի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը: Բելառուսական Белта-ն հայտնում է, որ Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման օրինագիծը,ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո:


  «Մենք անհանգստություն ունեինք, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում Հայաստանի կազմում, կարող են հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը։ Պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։ Հնչել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարությունը»,- նշել է նա։ Նա նաև ընդգծել է, որ չկա ոչ մի խոչընդոտ՝ Հայաստանը դե-ֆակտո ՄՄ-ի մասնակից և ԵՏՄ-ի ապագա անդամ դարձնելու համար։ 

Նույն շարքից