Միջազգային 

Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն աշխատանքային վիզա է առաջարկել

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ պետական դեպարտամենտն իրեն աշխատանքային վիզա է առաջարկել, գրում է gazeta.ru-ն:

«Իմ ղեկավարությամբ Վաշինգտոնում ստեղծվել է ինստիտուտ և ԱՄՆ պետական դեպարտամենտն արդեն ինձ O-1 աշխատանքային վիզա են առաջարկել»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նա նաև առաջարկել է օգնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նրան աշխատանք գտնելու հարցում:

«Թող Պուտինը միայն հրաժարվի նրանից, ինչ անում է, և ես նրա համար կբարեխոսեմ, և նրան նույնպիսի վիզա կտան, և ես պատրաստ եմ նրան աշխատանքի ընդունել մեր ինստիտուտում, թող հուշեր գրի»,- հավելել է նա:

Նույն շարքից