Միջազգային 

Իսլամական ճակատը պարտություն է կրել ԻՊ-ի դեմ մարտերում

analitik.am

Ինչպես տեղեկացնում էANNA-News գործակալությունը, Սիրայի Կալյամունի շրջանում վերսկսվել են ռազմական գործողությունները Իսլամական ճակատ ու ԻՊ-ի գրեհայինների միջեւ: Ալ-Մհասա բնակավայրում ԻՊ-ի ահաբեկիչներին հաջողվել է գրավել Ալ Քսեյր հենակետն ու գերեւարել Իսլամական ճակատի մի շարք հրամանատարներին ու 20 զինյալների, որոնք մահապատժի են ենթարկվել:

 

Ան-Նուսրա խմբավորման ղեկավարները հայտարարել են ընդհանուր մոբիլիզացիա Կալյումանի շրւանում ԻՊ-ի հարջակումները հետ մղելու համար: Նման քայլի նրաք դիմել են այն բանից հետո , երբ իսլամականները գրավել են Վադի-Միրա բնակավայրն ու գերեւարել խմբավորման հրամանատարներին:

Դարա պրովինցիայում շարունակվում են մարտերը Ջալմա բնակավայրի մոտակայքում Ան-Նուսրայի ու ահաբեկչական խմբավորումների միջեւ, այդ թվում գրոհային Աբու-Թուրաբ մականվամբ հրամանատարի գլխավորած խմբավորման դեմ: Մարտերի ընթացքում կողմերն օգտագործել են ականանետներ ու ծանր հրետանի:

Նույն շարքից