Ինչպես տեղեկացնում է anna-news գործակալությունը, Ալ-Արաբ քաղաքի արեւելյան ու հարավ-արեւելյան շրջաններում շարունակվում են մարտերը քուրդ աշխարհազորայինների ու ԻՊ-ի գրոհայինների միջեւ:
Իսլամականների դիրքերը ենթարկվել են դաշնակիցների օդուժի հարձակումներին, մասնավորապես Ռաքքա պրովինցիայում:
Ան-Նուսրայի կողմից վերահսկողության ներքո գտնվող Դարաթ-Ազա քաղաքի հոսպիտալի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել են ոչ միայն իսլամական գրոհայիններն, այլ նաեւ խաղաղ բնակչությունը:
Հոմսի ու Համայի պրովինցիաներում սիրական օդուժը հարվածներ է հասցրել Թելբիսի ու Լաթամնիայի ուղղությամբ գործող գրոհայինների դիրքերի ուղղությամբ: