Միջազգային 

Սիրական ուժերը վերահսկում են իրավիճակը Ջոբարում

Ինչպես տեղեկացնում է ANNA-News գործակալությունը, Իդլիբ պրովինցիայում գրոհայինները հարձակում են իրականացրել ԱբուԴուհուր օդանավակայանի ուղղությամբ: Մարտերի ընթացքում սիրական կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել թշնամու երեք ծանր տեխնիկա, սակայն եղանակային վատ պայմանների հետեւանքով, նրանց չի հաջողվում զարգացնել հաջողությունը, ուստի հիմնական հարվածները հասցվում է օդուժի միջոցով:

 

Ինչ վերաբերվում է Էրիխի ու Ալ-Մասթումա ռազմաբազայի մոտ ընթացող մարտերին, ապա այստեղ դիրքերի փոփոխություն դեռ չի գրանցվել: Սիրական ավիացիայի ու հրետանու ակտիվ մասնակցության շնորհիվ, շարքից հանվել են մի շարք գրոհայիններ, այդ թվում մեկ դաշտային հրամանատար:

 

Միարժամանակ մայրաքաղաքային տարածաշրջանում արյունալի մարտեր են տեղի ունեցել Ջոբարի մոտ, որտեղ ուժեղ կրակահերթ է բացվել ահաբեկիչների ուղղությամբ:

 

Նույն շարքից