Ինչպես տեղեկացնում է AnnaNews գործակալությունը, Ֆլետի ու Կալյամունի ուղղությամբ գործող սիրական ավիացիային հաջողվել է ոչնչացնել գրոհայինների ավտոշարասյունը: Մարտերի ընթացքում սպանվել են ոչ միայն շարքային գրոհայիններ , այլ նաեւ Ան-Նուսրայի առաջնորդի տեղակալ Բադր-էդ-Դին Ալ-Հարիրին: Նրան հուղարկավորել են տեղում, քանի որ կրակահերթը թույլ չի չտվել դին տեղափոխել Դարա պրովինցիա, որտեղից սերում էր գրոհայինը:
Լիբանանյան ու սիրիական աղբյուրների համաձայն, սիրական օդուժը ոչնչացրել է գրոհայինների մի խումբ, որը փորձում էր անցնել Լիբանան՝ լիբանանյան զորամիավորումների ու կառույցների վրա հարձակվելու նպատակով:
Պաղեստինյան Հանդարաթ ճամբարում հիմնականում մարտերը տեղային բնույթի են, կառավարական ուժերին հիմնականում արդեն հաջողվել է մաքրել տարածքը ահաբեկիչներից:
Միարժամանակ Հալեպի արեւմտյան շրջաններում տեղի են ունեցել ցույցեր՝ ի պաշտպանություն սիրական կառավարական ուժերի, ցուցարարները պահանջել են գրոհային խմբավորումների թողնել իրենց դիրքերը ու նահաջել, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: