Միջազգային 

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերը նշանակալի է

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դամասկոսում պաշտոնական այցի շրջանակներում տրված ասուլիսում Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին կարեւորել է Ռուսաստանի դերը սիրական ճգնաժամի լուծման առումով:

 

Նա նշել է, որ ներկա պահին Սիրայի իրավիճակը կախված է Ռուսաստանի քայլերից, միարժամանակ ավելացնելով, որ Իրանը միշտ կսատարի իր եղբայրական սիրացի ժողովրդին ու այդ նպատակով սերտ կապերի մեջ են նաեւ ռուսական կողմի հետ:

 

Պաշտոնական այցով Դամասկոսում գտնվող Լարիջանին կհանդիպի Սիրայի նախագահ Բ. Ասադի հետ, այնուհետեւ կմեկնի Լիբանան ու Բաղդադ:

 

Իր հերթին Սիրայի ազգային խորհրդի ղեկավար Ջիհադ Լյախամը հայտարարել է, որ սիրացի ժողովուրդը երբեք չի մոռանա Ռուսաստանի ու Լատինական Ամերիկայի երկրների օժանդակությունը, որոնք ամեն ինչ անում են ահաբեկչության դեմ պայքարում Սիրային սատարելու համար:

 

 

 

Նույն շարքից