Միջազգային 

Նուրսուլթան Նազարբաևն անտեղի է համարում ԵՏՄ-ի և ԽՍՀՄ-ի համեմատությունը

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) նմանություն չունի ԽՍՀՄ-ի հետ և չի սպառնում երկրների անկախությանը, գրում է rosbalt.ru-ն։

 

Նազարբաևը 2014 թվականին Ղազախստանի համար կարևորագույն իրադարձություններից է համարում Աստանայում ԵՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումը։

 

«Դա եղել է իմ գաղափարը, որը ես հայտնել եմ 20 տարի առաջ Մոսկվայի պետական համալսարանում։ Այսօր ԵՏՄ-ն շատ մեծ ռիսկի է ենթարկվում, անկեղծ կասեմ՝ ճգնաժամերի պատճառով։ Այժմ խոսակցություններ են շրջանառվում անկախության կորստի մասին, թե կրկին ստեղծվում է Խորհրդային միությունը։ Անհեթեթություն։ Նա, ով ցանկանում է ստեղծել Խորհրդային միություն, այլևս ուղեղ չունի։ Մենք վաղուց հեռացել ենք դրանից»,- նշել է Ղազախստանի նախագահը։

 

Նազարբաևի խոսքով՝ եղել է մարքսիստալենինյան գաղափարախոսություն, այժմ այն չկա, եղել է կոմունիստական կուսակցություն՝ այժմ չկա, եղել է միասնական տնտեսական մարմին՝ այն նույնպես չկա։

Նույն շարքից