Միջազգային 

Մենք պետք է կարողանանք գոյատևել Ռուսաստանի հետ. Իվանիշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է կարողանա գոյատևել Ռուսաստանի հետ, փոխանցում է apsny.ge-ն։

 

Նախկին վարչապետը «Հաջողություն, զենք» հեռուստահաղորդման ընթացքում հայտնել է, որ այլ պետություններին դա հաջողվել է, հետևաբար՝ կկարողանա նաև Վրաստանը։

 

«Պետական պաշտոնյաները պետք է հոգ տանեն այն մասին, որ պաշտպանեն երկիրը տարբեր դժվարություններից։ Մենք պետք է կարողանանք գոյատևել Ռուսաստանի հետ, և երբեք չպետք է մտածենք այն մասին, որ մենք ինչ-որ մեկին խաբում ենք կամ նեղում։ Երբեք չի կարելի մտածել միայն սեփական շահերի մասին, եթե ցանկանում ես գոյատևել։ Դու պետք է մտածես նաև նրա շահերի մասին, որպեսզի քո կյանքը հետաքրքիր լինի նաև նրան։ Դա հաջողվել է մյուսներին, և դա պետք է կարողանանք նաև մենք։ Կան բազմաթիվ նման օրինակներ, որոնք մենք պետք է կրկնենք»,- ասել է Իվանիշվիլին։

 

Նրա խոսքով՝ «չի կարելի վիրավորել ռուսական պետությանը»։

«Չի կարելի վիրավորել պետությանը։ Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը, իհարկե, ճիշտ չէ և մեծ խնդիրներ է առաջացնում ամբողջ աշխարհում»,- նշել է Իվանիշվիլին։

Նույն շարքից