Միջազգային 

Ղազախստանն ու Բելառուսը ցանկանում են կարգավորել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն Ուկրաինայի հետ

Ղազախստանն ու Բելառուսը ցանկանում են կարգավորել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ շրջանցելով Մաքսային միությունը, որը հունվարի 1-ից կփոխակերպվի Եվրասիական տնտեսական միության. գրում է Сегодня-ն: Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:


  «Պաշտոնական Մինսկն ու Աստանան խոստացել են նաև օգնել Կիևին` խաղաղ ճանապարհով լուծել Արևելյան Ուկրաինայում հակամարտությունը։ Փոխարենը Կիևը Բելառուսին կօգնի կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախօրեին պայմանավորվել է Կիև ժամանած Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։   Իսկ ինչով մենք  կօգնենք  Աստանային, պարզ կդառնա այսօր: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր  մեկնում է Կիև։   Խորհրդանշական է, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահների այցը Կիև տեղի է ունենում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին կայանալիք` ՄՄ-ի անդամ երկրների բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին:


Այդ օրը  ՄՄ-ն պետք է վերափոխվի ԵՏՄ-ի: Խոսակցություններ կան, որ այդ օրը Պուտինը կխնդրի իր գործընկերներին` միանալ Արևմուտքի դեմ պատժամիջողներին:   Սակայն, ըստ փորձագետների, Մինսկը և Աստանան հետաքրքրված չեն ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունների սրմամբ: Երկրների տնտեսությունը տուժել է և կտուժի  ՌԴ-ի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով:   Քաղաքագետ  Վլադիմիր Ֆեսենկոն չի բացառում, որ Լուկաշենկոն և Նազարբաևը ժամանել են Կիև՝ Պուտինի որոշ առաջարկները Պորոշենկոյին փոխանցելու համար»:    

Նույն շարքից