Միջազգային 

ՌԴ-ն արտահանման մաքսատուրք է սահմանել հացահատիկի համար

ՌԴ կառավարությունը հացահատիկի արտահանման մաքսատուրքեր է մտցնում: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ փոխվարչապետների հանդիպումից հետո։    Իշխանությունները խոստանում են, որ սահմանափակումները ժամանակավոր կլինեն։   Մեդվեդևը պարզաբանել է, որ Ռուսաստանն այս տարի հացահատիկի լավ բերք է աճեցրել, իսկ երկրին անհրաժեշտ պաշար է պետք:  


«Արտահանման այդ սահմանափակումը պետք է ճիշտ արվի՝ համաձայնեցնելով շուկայի առաջատար մասնակիցների հետ, ժամանակավոր, սակայն բավական ճկուն, որպեսզի մենք վերահսկենք իրավիճակը հացահատիկի շուկայում և ապահովենք բնակչությանը հացով ու հացաբուլկեղենով»,- նշել է Մեդվեդևը։   РИА Новости-ն հայտնում է, որ այս հայտարարությունների ֆոնին Չիկագոյի առևտրային բորսայում հասահատիկը թանկացել է 2%-ով: 

Նույն շարքից