Միջազգային 

Սիրիայի հյուսիսում շարունակվում են մարտերը ԻՊ-ի ահաբեկիչների դեմ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA NEWS գործակալությունը, Սիրայում Իսլամական ճակատի խմբավորումները անցել են լայնամաշտաբ հարձակման Բադի Դեյֆ ու Ալ-Համեդիա ռազմաբազաների ուղղությամբ:

Գրոհայինների հինգ հազարանոց զորամիավորումը, տանկերի, հրետանու ու ծանր տեղնիկայի օժանդակությամբ գրավել են ռազմավարական նշանակությունունեցող բարձրություններ ու սկսել Բադի Դեյֆ ռազմաբազայի գնդակոծումը:

Տվյալների համաձայն, միայն առաջնագծում գրոհայինները օգտագործել են 12 տանկ, ինչպես նաեւ մարտի են նետել 800 մահապարտ-շահիդների: ահաբեկիչներին հաջողվել է զավթել մի շարք ամրություններ, իսկ երեկ երեկոյան գրավվել է Բադի Դեյֆ ռազմաբազան: Սիրական կառավարական ուժերը շարունակելով ծանր մարտերը՝ ստիպված են եղել նահանջել՝ տալով ավելի քան 30 զոհ, կան անհետ կորածներ ու վիրավորներ:

 

Ինչ վերաբերվում է Ալ-Համեդիա ռազմաբազային, ապա աղբյուրների համաձայն գրոհայիններին դեռեւս չի հաձողվում գրավել այն:

 

Հիշեցնենք, որ այս շրջանը կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն ունի գրոհայինների համար, որոնք Հալեպի մոտ կրած պարտություններից հետո զրկվել էին թիկունքից սպառազինություն ու պարեն ստանալու հնարավորությունից:

Նույն շարքից