Միջազգային 

Թուրքիայի նախագահը քննադատել է հակաբեղմնավորիչների օգտագործումը. ԶԼՄ-ներ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը և հավասարեցրել է դա «հայրենիքի դավաճանությանը», գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet-ին։

 

«Թուրքիային պետք է դինամիկ երիտասարդ սերունդ՝ զարգանալու համար։ Նոր սերունդը կարևոր է տնտեսական և հոգևոր տեսանկյունից։ Մեզ մոտ տարիներ շարունակ դավաճանել են հայրենիքը՝ վերահսկելով ծնելիությունը հակաբեղմնավորիչների օգնությամբ։ Ժողովուրդը, ըստ էության, ստերիլիզացված է, և մեր սերունդը սկսել է չորանալ»,- ասել է Էրդողանը Ստամբուլում երիտասարդության առաջ ելույթի ժամանակ։

 

Նախագահը նշել է, որ ընտանիքում մեկ երեխան տարօրինակ է, 2-ը՝ մրցակցություն, 3-ը՝ հավասարակշռություն, իսկ 4-ը՝ առատություն։ «Ալլահը հոգ կտանի մյուսների մասին»,- ասել է Էրդողանը։

Նույն շարքից