Միջազգային 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջին անգամ քննարկել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցը

analitik.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի իր պատմության ընթացքում առաջին անգամ քննարկել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների վիճակը, փոխանցում է Deutsche Welle-ն։

 

Իր ելույթում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ստալինյան մեթոդներով ղեկավարվող երկիրը բնութագրել է որպես «կենդանի սարսափ»։ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումները, նրա խոսքով, «սպառնալիք են միջազգային խաղաղությանը»։

 

Փաուերն աջակցել է նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի առաջարկը՝ Հաագայի միջազգային քրեական դատարան ուղարկել հյուսիսկորեական ղեկավարությանը մարդկության հանդեպ իրականացրած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցը։
Նույն դիրքորոշումն ունեն արևմտյան այլ երկրների ներկայացուցիչներ՝ Ֆրանսիա, Ավստրալիա և Մեծ Բրիտանիա։

Նույն շարքից