Միջազգային 

Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններ են

analitik.am

Ադրբեջանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Երկրի տարածքում բացվել է 5.015 ընտրատեղամաս՝ 118 ընտրատարածքում, գրում է ТАСС գործակալությունը։

 

Ընտրությունները կտևեն մինչև տեղի ժամանակով ժամը 19.00-ն։ Ընտրացուցակներում ներառված է երկրի ավելի քան 5 մլն բնակիչ։

 

1.607 համայնքի 15.035 տեղի համար պայքարում է ավելի քան 37.000 թեկնածու։ Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանախովը, թեկնածուների մոտ 40%-ն առաջադրվել է երկրում գործող 8 քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ մնացածը՝ նախաձեռնող խմբերի, ինչպես նաև անհատական կարգով։ 

Նույն շարքից