Միջազգային 

Կադիրովը գրել է, որ կարևոր է թույլ չտալ Չեչնիայում վահաբիզմի գաղափարախոսությամբ նույնիսկ մեկ մարդու հայտնվելը

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նշել է, որ թույլ չի տա այս տարվա դեկտեմբերի 4-ի դեպքերի կրկնություն, երբ գրոհայինները հարձակում էին գործել Գրոզնի քաղաքի վրա, որի հետևանքով 14 ոստիկան էր զոհվել, գրում է ria.ru-ն։

 

Նա Instagram-ի իր էջում գրել է, որ թույլ չի տա նույնիսկ համակրանքով նայել վահաբիստների ուղղությամբ։

 

Կադիրովը գրել է, որ կարևոր է թույլ չտալ Չեչնիայում վահաբիզմի գաղափարախոսությամբ նույնիսկ մեկ մարդու հայտնվելը, քանի որ դա կարող է բերել ողբերգական հետևանքների։ Իշխանությունների պատասխանը վահաբիստներին խիստ է լինելու, ասել է նա։

 

Կադիրովը նշել է, որ մշտապես ընդգծում է հոգևորականության հատուկ դերը ծայրահեղականության և վահաբիզմի դեմ պայքարում, ինչպես նաև երիտասարդների շրջանում հոգևոր և բարոյական դաստիարակության հարցերում։

Նույն շարքից