Միջազգային 

Արևմուտքի ճնշման ներքո Ռուսաստանը բացարձակապես ճիշտ է գործել

analitik.am

Բրիտանական The Telegraph պարբերականի վերլուծաբան Քրիստոֆեր Բուկերը կարծում է, որ Արևմուտքի ճնշման ներքո Ռուսաստանը բացարձակապես ճիշտ է գործել, փոխանցում է Комсомольская правда-ն։

 

«Անցնող տարվա ամենատհաճ և սարսափեցնող սյուժեներից մեկը դարձել է արևմտյան ապատեղեկատվությունն այն դժբախտությունների մասին, որոնք պատուհասել են Ուկրաինային և Ռուսաստանին։ Այս ամենը ներկայացվում է որպես ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի մեղավորություն, ում Հիլարի Քլինթոնը և Ուելսի արքայազնը համեմատել են Հիտլերի հետ՝ Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում ապստամբություն հրահրելու համար։ Իսկ այն, որ իրականում ճգնաժամի ստեղծման համար գլխավոր դեր են կատարել ԵՄ-ի՝ ռուսական քաղաքակրթության օրրանը կուլ տալու փորձերը, լռում են»,- ասվում է հոդվածում։

 

Հեղինակի կարծիքով՝ բնական է, որ Ռուսաստանը և Ուկրաինայի արևելքում էթնիկ ռուսներն իրենց կպահեին հենց այնպես, ինչպես պահեցին։ Նույնքան պարզ է նաև այն, որ մեծ թվով ղրիմցիներ, որոնց 82%-ը ռուսախոս է, կցանկանան վերադառնալ մի երկիր, որի մասն են եղել վերջին 2 դարերի ընթացքում։

 

Այս անամոթության իրական նշանակությունն այն է, որ ԵՄ-ի անկառավարելի էքսպանսիոնիզմը, որի նպատակն է խեղդել մարդկանց մեջ ազգային պատկանելիության զգացումը, վերջապես բախվել է հայրենասիրության խորը զգացումին, որը մարմնավորում է նախագահ Պուտինը՝ իր բոլոր թերություններով հանդերձ։

 

«Հավանաբար, այսօր նրա և նրա ժողովրդի համար հեշտ չէ։ Սակայն նրանց արձագանքը հասկանալի է։ Չի կարելի բարկացնել արջին հիմար արտահայտություններով»,- գրում է Բուկերը։

 

Նույն շարքից