Միջազգային 

Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին: Այս մասին հայտարարեց «Ռոսսիա 1» հեռուստաընկերությունը:


Մոսկվայում դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո կմեկնարկի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից: Հաջորդ իսկ օրը Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ:   

Նույն շարքից