Միջազգային 

Ներկայիս դժվարին իրավիճակը ՀԱՊԿ-ի երկրներից համաձայնեցված գործողություններ է պահանջում. Պուտին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ աշխարհում ներկայիս դժվարին իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից համաձայնեցված գործողություններ է պահանջում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Մեր գագաթաժողովն անցկացվում է դժվարին ժամանակաշրջանում, իրավիճակն աշխարհում դինամիկ փոփոխվում է, սրանում են հին խնդիրները, սակայն, ցավոք, հայտնվում են նաև նորերը, տեղի է ունենում գլոբալ անվտանգության համակարգի աղավաղում»,- նշել է Պուտինը՝ բացելով ՀԱՊԿ գագաթաժողովը։

 

Նրա խոսքով՝ «այդ ամենը ՀԱՊԿ անդամ պետություններից համաձայնեցված հավաքական միջոցառումներ է պահանջում՝ մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության ապահովման, ահաբեբկչությանը, թմրավաճառությանը դիմակայելու, բնական և տեխնածին աղետները կանխելու համար»։

Նույն շարքից