Միջազգային 

Եվրասիական բանկն «անսահմանափակ շուկա» է խոստանում Հայաստանին ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում

analitik.am

 

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) դրական իրադարձություն է հանրապետությունում Եվրասիական բանկի զարգացման համար, կարծում է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Իգնատովը, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

«Հայկական բիզնեսի համար բացվում է անսահմանափակ (տնտեսության չափերի առումով) շուկա սեփական արտադրանքի համար, ինչից պետք է օգտվեն հայ գործարարները, նրանց ձեռնտու են նաև մի շարք երկրներից գյուղատնտեսական արտադրանքը ՌԴ մատակարարելու սահմանափակումները»,- նշել է Իգնատովը։

 

Նրա կարծիքով՝ ԵՏՄ այլ երկրների ներդրողները նոր ակտիվությամբ կդիտարկեն Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը։ Այս կապակցությամբ Հայաստանում բանկի ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ պետք է առավելագույն աջակցություն ցուցաբերել պոտենցիալ ներդրողներին ԵՏՄ երկրներից, և բանկն իր կողմից պատրաստ է աջակցել նրանց՝ տրամադրելով ներդրումային ֆինանսավորում։

 

«Կարող եմ նշել, որ ես արդեն նկատում եմ լրացուցիչ ակտիվություն, օրինակ՝ ռուսական խոշոր բիզնեսի կողմից, որը քննարկում է Հայաստանում ներդրումներ անելու ռեալ հնարավորությունները»,- ասել է Իգնատովը։

Նույն շարքից