Միջազգային 

ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի Հայաստանում. Պուտին

analitik.am

Այսօր Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջին հումանիտար կենտրոնը կբացվի Հայաստանում,- գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց, որոնցից առաջինը հաջորդ տարի կբացվի Հայաստանում, ավելի ուշ նմանատիպ կենտրոն կսկսի գործել Ղրղզստանում»,- նշել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ գագաթաժողովի ընթացքում Պուտինը նշել էր, որ աշխարհում ներկայիս դժվարին իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրներից համաձայնեցված գործողություններ է պահանջում։

«Մեր գագաթաժողովն անցկացվում է դժվարին ժամանակաշրջանում, իրավիճակն աշխարհում դինամիկ փոփոխվում է, սրանում են հին խնդիրները, սակայն, ցավոք, հայտնվում են նաև նորերը, տեղի է ունենում գլոբալ անվտանգության համակարգի աղավաղում»,- ասել էր Պուտինը՝ բացելով ՀԱՊԿ գագաթաժողովը։

Հայտնի է նաև, որ ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները 22 փաստաթուղթ են ընդունել։ Առաջնորդները հաստատել են պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, 19 որոշում և 2 արձանագրություն։

Նույն շարքից