Տնտեսություն 

Տների և բնակարանների գները Հայաստանում. ՄԱՅԻՍ

analitik.am

Այս տարվա մայիսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2013 թվականի մայիսի համեմատ 0.04%-ով աճել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:


 Մայիսին Երևանի վարչական շրջաններում բազմաբնակարան  բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ մակերեսի հաշվարկով.  

 

 Իսկ ինչ վերաբերում է հանրապետության քաղաքների, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գներին, ապա տեղեկանում ենք, որ 2013 թվականի մայիսի համեմատ դրան մնացել են անփոփոխ:

 

Այս տարվա մայիսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 359 բնակարան, որոնց քանակը, 2014 թվականի ապրիլի համեմատ, նվազել է 12.2 %-ով, իսկ 2013 թվականի մայիսի համեմատ` աճել 11.5 %-ով: Վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների  (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված  գները` 1 մ մակերեսի հաշվարկով.  

 

 

Անհատական բնակելի տների մասին: Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` մայիսին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տների 418 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 114 գործարք, մարզերում՝  304 գործարք: 2014 թվականի մայիսին, 2014 թվականի ապրիլի համեմատ, անհատական  բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 5.4 %-ով, ընդ որում,  Երևանում 5.8 %-ով, իսկ մարզերում` 5.3 %-ով: 2014 թվականի մայիսին 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 25.9 %-ով, ընդ որում, Երևանում 37.3 %-ով, իսկ մարզերում ` 22.1 %-ով:

 

Մայիսին Երևան քաղաքում անհատական բնակելի տների շինության 1 մ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2013 թվականի մայիսի համեմատ աճել են 0.03%-ով: Վարչական շրջաններում շինության 250 մ և տնամերձի 400  մ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 մ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).

 

 

Այս տարվա մայիսին, պարզվում է, անփոփոխ են մնացել նաև  հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, անհատական բնակելի տների շինության 1 մ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը). 

 

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի մայիսին հանրապետությունում օտարվել է 1688 միավոր (761.31 հա) հող, որից Երևանում` 122 միավոր (9.33 հա): Օտարված հողերն, ըստ նպատակային նշանակության, բաշխվել են.

 

• գյուղատնտեսական նշանակության հողեր` 946 միավոր (694.29 հա), որից Երևանում` 9

միավոր (2.55 հա),

 

• բնակելի կառուցապատման հողեր` 475 միավոր (34.06 հա), որից Երևանում` 65 միավոր  (2.43 հա),

 

• հասարակական կառուցապատման հողեր` 161 միավոր (9.21 հա), որից Երևանում` 47

միավոր (4.34 հա),

 

• արդյունաբերական օբյեկտների հողեր` 14 միավոր (19.66 հա), որից Երևանում` 1 միավոր  (0.01 հա),

 

• առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված հատուկ

պահպանվող տարածքի հողեր` 4 միավոր (2.15 հա),

 

• հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված էներգետիկայի օբյեկտների հողեր` 88  միավոր (1.94 հա) ընդհանուր մակերեսով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից