Ինչպես հաղորդում է գործակալությունը, Սիրայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաներում շարունակվում են արյունալի մարտերը սիրական կառավարական զորքերի ու ահաբեկչական խմբավորումների միջեւ:
Եղանակային անբարենպաստ պայմաններից ու մառախուղից օգտվելով՝ սիրական օդուժը մի շարք հարվածներ է հասցրել հակառակորդի դիրքերին Մեյդեայի ու Թել-Քուրդի շրջաններում, զարգացրել հարձակումը Ջոբարի ուղղությամբ:
Մառախուղից փորձել են օգտվել նաեւ գրոհայինները՝ հարձակման անցնելով Աթ-Թուրքման շրջանում, սակայն ծանր կորուստներ կրելով նահանջել են:
Բարզե շրջանի հոսպիտալի տարածքից ահաբեկիչները գերեւարել են 4 մարդու, որոնց գտնվելու վայրը մինչ այժմ հայտնի չէ:
Սիրայի մի շարք քաղաքներում շարունակվում են բնակչության բողոքի ցույցերն ընդդեմ ահաբեկխական խմբավորումների: