Գիտական բժշկության մեջ ճանաչում է գտել միայն մշակովի տեսակը, մինչդեռ ժողովրդական բժշկությունում օգտագործվում են անանուխի բոլոր տեսակները:
Քիմիական բաղադրությունը. Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որստացվում է թորմամբ՝ ջրայինգոլորշիների միջոցով: Նրա հիմնական մասը կազմում է սպիրտ մենթոլը, բացի այդ բույսի մեջ կան մենթոն, պինեն, լիմոնեն, պուլեգոն, կարոտին, ու թթուներ:
Բուժական նպատակով օգտագործում են անանուխի տերեւները: Այն բժշկության մեջ օգտագործվում է ոչ միայն բուսահումքի, այլ նրանից ստացվող եթերայուղի եւ վերջինիս հիմնական մասը կազմող մենթոլի ձեւով:Հին Հռոմում հյուրընկալությունների ժամանակ հյուրասրահը սրսկել են անանուխի ջրով, սեղանները սրբել նրա տերեւներով:Միջնադարում բույսը լայնորեն օգտագործվել է գլխացավերի, մելանխոլիայի, ասթմայի, հազի, ստամոռսային բորբոքումների, վատ ախորժակի դեպքում:
Անանուխը բուժում է կարմրուկը, սպանում ճիճվին, օգնում շան, մեղվի ու կարիճի կծածին, ուժեղացնում է սրտի,ուղեղի ու ստամոքսի աշխատանքը, աղիներից հեռացնում գազերն ու թույները:
Տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ հիմնավորված է, որ անանուխը ավելացնում է ստնտու մոր կաթը, քացաղի հետ եփված՝ ունի որդամուղ, իսկ նռան հյութի հետ եփված՝ քոսը բուժող հատկություն:Անանուխից ստացված եթերայուղ, ու մենթոլըվաղուց են մտել ֆարմակոպեայի մեջԱյն հակախմորիչ է ու հականեխիչ, օգտագործվում է լեղուղիների հիվանդության ընթացքում:
Այն լայն կիրառում ունի նաեւ կոսմետիկայի բնագավառում