Միջազգային 

ԻՊ-ի գրոհայինները փորձել են ներխուժել Լիբանանի տարածք

Ինչպես հաղորդում է Anna-news գործակալությունը, Կալյամունի շրջանում գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքից ԻՊ-ի գրոհայինները փորձել են ներխուժել Լիբանանի տարածք, սակայն լիբանանյան հրետանին հրթիռային համազարկի միջոցով կարողացել է ոչնչացնել ահաբեկիչների առաջապահ դիրքերը՝ պատճառելով մարդկային ուժի ու տեղնիկայի զգալի կորուստներ:

 

Ստացված տվյալների հանաձայն ԻՊ-ի գրոհայինները ծրագրել են հարձակում նաեւ Իսլամական ճակատի ու Ան-Նուսրայի գրոհայինների վրա:

 

Ինչ վերաբերվում է Հալեպին, ապա մարտերը հիմնականում ծավալվում են շրջանի հյուսիսում, որտեղ ակտիվորեն գործում է սիրական օդուժը:

 

Մինչ այդ նպատակ էր դրվել այսպես կոչված Սիրական գումարտակի ստեղծումը, որը հիմնականում բաղկացած էր լինելու Հալեպի բնակիչներից: Մի շարք կամավորներ պատրաստակամություն են հայտնել անդամագրվել գումարտակին: Դրան նպաստել են վերջին շրջանում սիրական զորքերի հաջող գործողություններ մասնավորապես հենց այդ շրջանում:

 

Միարժամանակ Այն-Արաբ քաղաքի մոտ քրդական աշխարհազորայինները ետ են մղել իսլամականների գրոհները գրեթե բոլոր ուղղություններում, մարտերի ընթացկում կողմերը ակտիվորեն դիմել են հրետանու օգնությանը:

 

Հալեպի Զահրա արվարձանում կրկին աշխուժացած ահաբեկիչների բոլոր ընդվզումները կասեցվել են սիրական ուժերի կողմից:

Հոմս պրովիցիայի արեւելքում ահաբեկիչների ռմբակոծությունների հետեւանքով մահացել է մեկ խաղաղ բնակիչ, որից հետո համապատասխան գործողությունների արդյունքում գրոհայինների հենակետերը լռեցվել են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից