Միջազգային 

ՀԱՊԿ երկիրները հանդես են եկել միջուկային սպառազինության կրճատման օգտին

ՀԱՊԿ երկրների ղեկավարները հանդես են գալիս Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անվերապահորեն կատարման օգտին, ասվում է կազմակերպության անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում: Բացի այդ, երկրների ղեկավարները կոչ են անում Կենտրոնական Ասիայի միջուկային զենքից ազատ գոտի դարձնելու արձանագրությանը կից անվտանգության երաշխիքների արձանագրություն ստորագրած երկրներին շուտափույթ վավերացնել այն: «Մենք՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարներս, համարում ենք միջազգային հանրության ամենակարևով առաջնորդություններից մեկը՝ աշխարհը զանգվածային ոչնչացման, այդ թվում նաև՝ միջուկային զենքի սպառնալիքից զերծ պահելը: Միջուկային զինաթափման հետագա քայլերը պահանջում են միջուկային ներուժ ունեցող առանց բացառությունների բոլոր պետությունների ջանքերի միավորումը», – ասվում է հայտարարությունում: 

Նույն շարքից