Միջազգային 

Թունիսի նախագահական ընտրություններում պարտություն կրած նախագահի թեկնածուն մտադիր է նոր քաղաքական շարժում կազմավորել

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Թունիսի նախագահի պաշտոնակատար Մոնսեֆ Մարզուկին, նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո մտադիր է երկրում նոր քաղաքական շարժում կազմավորել:

 

Մասնավորապես նա նշել է, որ սկզբնավորելու է ժողովրդական շարժում, որի նպատակը կլինի Թունիսի նախկին նախագահ Զիան ալ- Աբիդինայի վերադարձն իշխանության, ով 2011 թ.-ի պետական հեղաշրջումից հետո հեռացվել էր պաշտոնից:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Թունիսում կայացել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթել էր Բեջի Կայդու էս- Սեբսին, ով հավաքել էր ընտրողների ձայների 55 տոկոսը:

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից