Միջազգային 

Լիտվայի նախագահը հրաժարվել է մասնակցել ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակի կապակցության հրավիրված միջոցառումներին

 

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU  գործակալությունը, Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանի կառավարության կողմից  հրավեր էր ստացել մասնակցելու Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված միձոցառումին մասնակցելու համար, որ կայանալու էր Մոսկվայում:

 

Սակայն Լիտվայի առաջին տիկինը հրավերը չի ընդունել:

 

Ինչպես նրա մամլո քրտուղար Մոդեստաս Նաույջուսն է հայտնել, հրավերն իրենք ընստացել են, սակայն մտադիր չեն մասնակցել միջոցառումներին:

 

Մյուս երկու բալթյան երկրներնը՝ Էստոնիան ու Լատվիան ընդունել են հրավերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ նմանատիպ հրավերներ Մոսկվան ուղարկել էր նաեւ ԱՄՆ-ին, ԿԺԴՀ-ին, ու Հարավային Կորիային:

Հրավերն ուղարկվել է բոլոր հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող երկրներին, հարավամերիկյան, աֆրիկյան ու ասիական մի շարք երկրներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից