Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը դեռ վաղ է, հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, փոխանցում է Взгляд-ը։
«Այդ երկիրն ինքն է հայտարարել այն մասին, որ իր պաշտպանության կազմակերպման, կոռուպցիայի դեմ պայքարի և առավել արդյունավետ պետապարատի ստեղծման համար լուրջ բարեփոխումների կարիք ունի՝ նախքան անդամակցելու հայտ ներկայացնելը»,- ասել է Սթոլթենբերգը։
Նա ենթադրություններ չի արել այն մասին, թե որքան ժամանակ կզբաղեցնի այդ գործընթացը, սակայն հիշեցրել է, որ անձամբ ուկրաինացիները խոսում են 6 տարվա մասին։
«Մենք կսպասենք և կարձագանքենք հայտին, երբ այն վերջապես ստացվի։ Իսկ մինչ այդ շատ ժամանակ կա»,- նշել է գլխավոր քարտուղարը։