Միջազգային 

Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները հունվարին կհանդիպեն Մոսկվայում

Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հաջորդ ամսվա վերջին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Նախատեսված է, որ հանդիպումները կշարունակվեն 4 օր:


Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Մոսկվայում կայանալիք հանդիպման համար հրավերներ կուղարկվեն սիրիական ընդդիմության շատ ներկայացուցիչների:


 Ռուսաստանի ԱԳ Սերգեյ Լավրովը վերջերս նշել էր, որ միջսիրիական երկխոսության հնարավորությունները սիրիական ճգնաժամի լուծման տեսանկյունից բարելավվում են:


Սիրիայի կառավարության և ընդդիմության միջսիրիական բանակցություններն ավարտվել էին 2014թ. փետրվարին՝ այդպես էլ մեծ արդյունքներ չգրանցելով:

Նույն շարքից