Միջազգային 

Ռուսաստանում տարվա քաղաքական գործիչը դարձյալ Վլադիմիր Պուտինն Է

ՌԴ-ում կրկին տարվա քաղաքական գործիչ Է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ռուսաստանցիների 71 տոկոսի աջակցությունը: Այդ մասին  հայտնել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) վարչության նախագահ Կոնստանտին Աբրամովը:


«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատարն Է հսկայական գերակշռությամբ, ինչպես եւ նախորդ տարիներին»,-ասել Է նա:


Պուտինը ՀԿՈՒՀԿ-ի այդ վարկանիշի առաջատարն Է տասնմեկերորդ տարին: Անցյալ տարի նրան տարվա քաղաքական գործիչ Էր ճանաչել հարցման մասնակիցների 44 տոկոսը: Երկրորդ տեղում ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Է, որին տարվա քաղաքական գործիչ Է համարում ռուսաստանցիների 8 տոկոսը: ՌԴ-ի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստացել Է հարցվածների 5 տոկոսի աջակցությունը:


ՀԿՈւՀԿ-ի հարցմանը 1600 մարդ Է մասնակցել ՌԴ-ի 46 սուբյեկտներում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից