Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանոկովիչը ժխտել է Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետություններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին տարածված պնդումները:
Ավելի վաղ Ուկրաինական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Յանուկովիչն ու նրա մերձավորները ֆինանս էին տրամադրում Դոնբասի աշխարհազորայիններին զենք գնելու համար:
Մասնավորապես նախկին նախագահը հայտարարել է, որ դա ցինիկ ու ստահոդ լուրեր են, որ հչում են ազգայնական քաղաքական գործիչների բերանից, որոնք հանձնարարություն ունենալով պարզել Դոնբաս ներթափանցող զինամթերքի աղբյուրները, նշանակետը ընտրել են իր ուղղությամբ, իսկ դա ընդամենը արդարանալու ու անգործության հետեւանք է: