Միջազգային 

Անթալիայում սիրացի գաղթականների ու տեղացի բնակիչների միջեւ բախումներ են տեղի ունեցել

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, Թուրքիայի Անթալի պրովինցիայում տեղացի բնակչության հետ բախումների ընթացքում վիրավորվել են 5 սիրացի փախստականներ:

 

Նախորոք սկսված վեճը վերածվել է ծեծկռտուքի, երբ տեղացիները հարձակվել են սիրական գաղթականների վրա: Ոստիկանությունը կարողացել է վերջ տալ խժդժություններին, կան ձերբակալվածներ ու վիրավորներ:

 

Անթալիայի նահանգապետը հրաման է ստորագրել, որով մարզից կարտաքսվեն շուրջ 1500 սիրացի փախստականներ:

 

Նա մասնավորապես նշել է, որ իշխանությունները շահագրգռված են, որ սիրացիները հանգիստ աշխատեն, սակայն չեն հանդուրժի, երբ նրանք զբաղվեն սովորական թափառաշրջիկությամբ:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարբեր շրջաններում այժմ բնակվում են մոտավորապես 2 միլիոն սիրացի փախստականներ, որոնց համար ստեղծվել են վրանային բնակավայրեր:

Թուրքական կառավարությունն արդեն նրանց վրա ծախսել է 4 միլիարդ դոլար: Թուրքիայի որոշ շրջաններում սիրացի փախստականների նկատմամբ տեղի բնակչության վերաբերմունռը բավականին ագրեսիվ է:

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից