Միջազգային 

ԱՄՆ-ի նախագահն ու նրա կինը ամերիկացիներին շնորհավորել են Սուրբ Ծննդի կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, ամերիկացիներին շնորհավորել են Սուրբ Ծննդի կապակցությամբ եւ կոչ են արել հիշել նրանց, ովքեր իրենց պարտքն են կատարել երկրի սահմաններից դուրս, այդ թվում՝ Աֆղանստանում:


«Մենք հուսով ենք, որ տոնական այս օրերը մեզ բոլորիս հնարավորություն կընձեռեն վերջ դնելու տարաձայնություններին, միավորվել ընտանիքներով, ընկերներով, հարեւաններով, նորոգել այն կապերը, որոնք միավորում են մեզ: Իսկ երկրի համար դա նաեւ նշանակում է նրանց մեծարումը, ովքեր ծառայել ու զոհաբերել են իրենց հանուն մեզ՝ մեր վետերաններին, մեր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին»,- հեռուստաուղերձում հայտարարել է Միշել Օբաման:


Նախագահը հիշեցրել է, որ մի քանի օրից ԱՄՆ-ն ավարտում է ռազմական առաքելությունն Աֆղանստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից