Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրի անցումը եվրոյի և դոլարի արդյունավետ չի լինի բելառուսական տնտեսության համար, գրում է gazeta.ru-ն:
«Ինչ վերաբերում է Բելառուսին և առևտրային հաշվարկներում եվրոյի և դոլարի անցմանը, ապա մեր երկրների միջև զգալի ապրանքաշրջանառություն կա՝ Ռուսաստանի համար էական դրական մնացորդով: Այդ պատճառով, եթե այն սկսել իրականացնել արտարժույթով, կստացվի, որ Բելառուսը ստիպված կլինի վճարել իր արժութային պահուստներից»,- ասել է Լավրովը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում: Նա նշել է, որ «արտաքին առևտրի հաշվեկշիռը մեր օգտին է»:
«Եթե առևտուրն անցնի եվրոյի և դոլարի, չեմ կարծում, որ դա արդյունավետ կլինի, այդ թվում և բելառուսական տնտեսության տեսանկյունից: Չեմ կարծում, որ այդ սխեման կոնկրետ մշակվելու է»,- ընդգծել է նախարարը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հաշվարկներն իրականացնել դոլարով և եվրոյով: