Միջազգային 

Վրաստանի նախագահին հրավիրել են Մոսկվա

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին հրավիրել են Մոսկվա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ տոնակատարություններին մասնակցելու համար, գրում է apsny.ge-ն։

 

Հրավերը ստացվել է դեռևս 2014-ի հուլիսին։ Ինչպես հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ում, հրավերը ստացվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, սակայն նոտայում տեխնիկական սխալ է եղել, և այդ պատճառով այն կրկին Շվեյցարիայի դեսպանատան միջոցով հետ է ուղարկվել՝ ուղղման համար։ Տեխնիկական սխալը կապված է եղել նախագահի հայրանվան հետ։

 

Վրաստանի ԱԳՆ-ում նշում են, որ այդ ուղղումից հետո Ռուսաստանից հրավեր նրանք այլևս չեն ստացել։

Նույն շարքից