Միջազգային 

Շփման խմբի բանակցությունների մասնակիցները մեկնել են Մինսկից

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, որը մասնակցել Է Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող շփման խմբի հերթական նիստին, մեկնել Է Մինսկից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մինսկում Ուկրաինայի դեսպանությունում:


«Նա Մինսկից մեկնել Է երեկ երեկոյան»,-տեղեկացրել են այնտեղ: Ինչպես գործակալությանը հայտնի Է դարձել դիվանագիտական այլ աղբյուրներից, բանակցությունների մյուս մասնակիցները նույնպես մեկնել են Մինսկից:


Դեկտեմբերին 24-ին Մինսկում ավարտվել է Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող շփման խմբի հանդիպումը, որը շարունակվել Է մոտավորապես հինգուկես ժամ:


Մինսկի բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԴԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, ԼԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն, ինչպես նաեւ Ուկրաինայում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Տալյավինին եւ Կիեւում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը:


Դեկտեմբերի 24-ին ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ Մինսկի հանդիպման գլխավոր հարցը կդառնա գերիների փոխանակման հետ կապված իրադրությունը:

Նույն շարքից