Միջազգային 

Նատօական հավակնությունները միայն կդժվարացնեն խորը ճգնաժամից Ուկրաինայի դուրս գալը. ՌԴ-ի ԱԳՆ

analitik.am

ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիեւի պլանները չեն օգնի ազգային երկխոսությանը եւ ճգնաժամից կդժվարացնեն երկրի դուրս գալը: Այդ մասին  դեկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:


«Համոզված ենք, որ Ուկրաինայի քաղաքականության մեջ եվրատլանտյան շրջադարձը հազիվ թե նպաստի խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամից երկրի դուրս գալուն»,-ասել Է նա: 


«Նատօական հավակնություններն Էլ ավելի կդժվարացնեն այնխնդիրը, որը ծառացած Է ուկրաինական պետականության առջեւ, ազգային համաձայնության հասնելը»,-հավելել Է Լուկաշեւիչը:


Նա նաեւ հայտարարել Է, որ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը  լուրջ ռազմաքաղաքական տեղաշարժի կհանգեցնի Եվրոպայում, Ռուսաստանը համարժեք պատասխան միջոցներ կձեռնարկի:


«Այն տպավորությունն Է ստեղծվում, որ Ուկրաինայի ղեկավարները ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դիտարկում են որպես Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների այլընտրանք»,-ասել Է նա:


«Դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա հնարավոր ընդլայնումը լուրջ ռազմաքաղաքական տեղաշարժի կհանգեցնի Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում»,-հավելել Է Լուկաշեւիչը:

Ավելի վաղ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել իրենց ապագան:  Ընդսմին նա ընդգծել է, որ ռուսական կողմը չի պնդում Ուկրաինայի «ֆեդերալացումը»:


Լավրովի խոսքով՝ Ուկրաինայում կողմերն իրենք պետք է համաձայնության գան գոյակցության բոլոր հնարավորությունների շուրջ: «Որպեսզի մեքենան ընթանա, հարկավոր է նստել եւ պայմանավորվել, թե ինչպես են լուծվելու լեզվի, մշակույթի, պատմության հարցերը, ինչպես են բաշխվելու հարկերը, ընտրվելու տարածաշրջանների ղեկավարները, ինչ հարաբերություններ են նրանք ունենալու կենտրոնի հետ, վերջապես ինչ տոներ են նշելու»,- պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարարը:


«Անհրաժեշտ է բաց, թափանցիկ, ինկլյուզիվ սահմանադրական բարեփոխում բոլոր տարածաշրջանների ու քաղաքական ուժերի մասնակցությամբ»,- հավելել է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից