Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի հայրենական տնտեսությունը լրացուցիչ առավելություններ ստանա 2015 թվականի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության գործարկումից հետո:
Նախարարների կաբինետի դեկտեմբերի 25-ի նիստում, որին մասնակցել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեդվեդեւը հիշեցրել Է, որ «այսօր լիազորությունների մի մասն արդեն անցել Է Եվրասիական հանձնաժողովին եւ իրականացվելու են ԵՏՄ-ի վերազգային մակարդակով»:
«Բայց մենք պետք Է ամեն ինչ անենք, որպսզի մեր հնարավորություններն ու տնտեսությունը ոչ միայն չտուժեն դրանից, այլեւ ձեռք բերեն լրացուցիչ առավելություններ»,-ընդգծել Է կառավարության նախագահը:
ԵՏՄ-ի մեջ մտնում են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Հունվարի 2-ից նրանց կմիանա Հայաստանը, իսկ մայիսից, ինչպես պլանավորում Է, Ղրղզստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: