Միջազգային 

Сбербанк-ն ու ВТБ-ն կրկին դիմել են ԵՄ-ին՝ պատժամիջոցները չեղյալ համարելու պահանջով

ВТБ-ն և Сбербанк-ը դիմել են Եվրոպական դատարան՝ իրենց դեմ պատժամիջոցներն անօրինական ճանաչելու պահանջով, գրում է lenta.ru-ն:

 

ВТБ-ն խնդրում է չեղյալ հայտարարել հուլիսի 31-ի և սեպտեմբերի 8-ի ԵՄ խորհրդի որոշումները, որոնցում ասվում է ռուսական ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցների մասին: Բանկը կարծում է, որ եվրոպացի խորհրդարանականները չեն կարողացել բավարար և ադեկվատ փաստարկներ տրամադրել իրենց որոշումների օգտին:

 

ВТБ-ն նաև վկայակոչում է ԵՄ-ի կողմից բանկերի համար հաստատված չափանիշները:

 

Եվրամիությունը նշել է, որ սահմանափակումների կենթարկվեն ֆինանսական կազմակերպությունները, որոնք ավելի քան 50 տոկոսով պատկանում են պետությանը: Բանկում ընդգծում են, որ ռուսական կառավարությունը չի ղեկավարում ВТБ-ն:

 

Իր հերթին Сбербанк-ը կարծում է, որ ԵՄ խորհուրդը գերազանցել է իր լիազորությունները, երբ բանկի դեմ պատժամիջոցներ է սահմանել:

 

Ռուսական բանկային հատվածի դեմ պատժամիջոցներ էին սահմանել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։

Նույն շարքից